Կարծես խոսքն ինչ-որ շահութաբեր բիզնես-նախագծի մասին է․ Լավրով
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության դիրքավորումը հիշեցնում է ոչ թե ռազմական գործողությունների ֆինանսավորում, այլ շահութաբեր բիզնես-նախագիծ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Պարոն Բլինկինը՝ ԱՄՆ պետքարտուղարը, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Ուկրաինային օգնության շարունակումը ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի ստեղծման երաշխիք է։ Կարծես խոսքը ոչ թե Ուկրաինայում հարյուր հազարավոր կյանքեր խլած պատերազմի ֆինանսավորման մասին է, այլ ինչ-որ շահութաբեր բիզնես-նախագծի»,- ասել Է Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստում։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի ձեռնարկատիրական գործունեության վառ օրինակ է գործարար Ջորջ Սորոսի կառույցների կողմից սևահողերի ստացումը արևմտյան քիմիական արդյունաբերության թափոնների թաղման համար:
«Ուկրաինական խոշոր գործարանների և ընկերությունների մեծ մասը, այդ թվում՝ լիթիումի արտադրությամբ, վաճառվել են նույն ամերիկացիներին։ Բերրի հողերն իրենց իսկ կողմից անժամկետ վարձակալության են հանձնվել, ինչպես մեզ մոտ են ասում, էժան գնով»,- հավելել Է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրների մասին
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն...
ՀՀ սահմանադրությունն արգելակու՞մ է խաղաղության գործընթացին․ հարց Միրզոյանին
Սահմանադրական փոփոխություններից մենք խոսել ենք 2018-ի հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Այս մասին մամուլի ասուլիսի...
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի անգամ առաջարկներ են փոխանակել հարաբերությունների խաղաղ կարգավորման նախագծի վերաբերյալ, սա...
Չեմ բացառում` ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն փոխանցենք Ադրբեջանին. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն ՀՀ–ն փոխանցի Ադրբեջանին, քանի...