Աֆղանստանում երկրաշարժից հետո փրկարարները օգնել են միայն տղամարդկանց

Աֆղանստանում երկրաշարժից հետո փրկարարները օգնել են միայն տղամարդկանց: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները:


Այս հրամանը կապված է տեղական մշակութային նորմերի հետ, որոնք արգելում են տղամարդկանց դիպչել անծանոթ կանանց: Զոհերից մեկը պատմել է, որ փրկարարները շենքերից դուրս են բերել տղամարդկանց և տղաներին, իսկ կանանց ու աղջիկներին՝ մի կողմ: Փրկարարական աշխատանքների մասնակիցը բացատրել է, որ կանանց հրամայվել է սպասել, մինչև այլ կանայք սկսեն փրկել իրենց: Դրա պատճառով նրանք ավելի երկար են մնացել փլատակների տակ:


Հիշեցենեք՝ երեկ Աֆղանստանի արևելքում  5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 200 հազար բնակչություն ունեցող Ջալալաբադ քաղաքից 39 կմ հեռավորության վրա և Պակիստանի Փեշավար քաղաքից 107 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:


Ավելի ուշ հաղորդվեց, որ Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2204-ի, վիրավորների թիվը՝ գրեթե 4000-ի, իշխանությունները դադարեցրել են որոնողական-փրկարարական գործողությունները։

Քաղաքականություն