Այսօրվանից սպասվում է եղանակային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 18-ին և 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 18-ին և 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 19–ի ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր ճանապարհները փակ կլինեն այսօր. մանրամասներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառ...
98 տարեկանում մահացել է շվեցարահայ, ՀՀ ազգային հերոս հայտնի բարերարը
98 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, բարերար Տիգրան Իզմիրլյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղ...
Որոնք են Կապույտ հազի ախտանշանները, ինչպե՞ս կանխարգելել
ՀՀ Առողջապահության նախարարությունը փաստեր է ներկայացրել Կապույտ հազի վերաբերյալ․ Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակ...
Ռուսաստանը հացահատիկի արտահանման անկում է կանխատեսում
Անցած գյուղատնտեսական տարում (2023 թվականի հուլիս-2024 թվականի հունիս) Ռուսաստանն արտահանել է 72 միլիոն տոննա հացահատիկ։...