Հավաքականին հեշտ հանդիպում չի սպասվում, բայց թիմը պետք է բնավորություն ցույց տա․ Սպերցյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պորտուգալիայի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղից առաջ Հայաստանի հավաքականում մթնոլորտը հրաշալի է։
«Հավաքականում հրաշալի մթնոլորտ է: Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Ամեն ինչ անելու եմ, որ օգնեմ հավաքականին՝ հնարավորինս լավ արդյունք գրանցելու հարցում»,- ասել է Սպերցյանը:
Կիսապաշտպանի խոսքով` հավաքականին հեշտ հանդիպում չի սպասվում, բայց թիմը պետք է բնավորություն ցույց տա:
Հավելենք՝ սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ծանրամարտիկը ոսկե մեդալ է նվաճել
Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քա...
Կրկին հաղթանակ. Ջոկովիչը հաղթանակների թվով առաջ անցավ Ռոջեր Ֆեդերերից՝ սահմանելով նոր ռեկորդ
Թուրինում ավարտված ATP-ի եզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։ Նա վճռորոշ խաղում մեկ ժամ 40...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Թուրքիայի և Նիդեռլանդների հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Եվրո-2024 1/4 եզրափակիչից հետո։Նշենք...
Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների գոտեմարտերը չեն հեռարձակվել
Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների՝ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը չեն հեռարձակվել։...