Կրկին հաղթանակ. Ջոկովիչը հաղթանակների թվով առաջ անցավ Ռոջեր Ֆեդերերից՝ սահմանելով նոր ռեկորդ
Թուրինում ավարտված ATP-ի եզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը։ Նա վճռորոշ խաղում մեկ ժամ 40 րոպեում 6։3, 6։3 հաշվով հաղթեց իտալացի Յաննիկ Սիներին։
Մրցակիցները հանդիպել էին նաև մրցաշարի խմբային փուլում, որի ժամանակ հաղթել էր իտալացին։ 36-ամյա Ջոկովիչը 2015 թվականից ի վեր առաջին անգամ պաշտպանեց իր տիտղոսը։ Ընդհանուր առմամբ, նա ունի յոթ հաղթանակ (2008, 2010, 2011, 2014, 2015, 2022, 2023), այս ցուցանիշով նա շրջանցել է շվեյցարացի պրոֆեսիոնալ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին՝ դառնալով միանձնյա առաջատար։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ջոկովիչը 6:3, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին: Այս հաջողությունը սերբին թույլ տվեց կարիերայի ընթացքում 9-րդ անգամ դուրս գալ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի եզրափակիչ մրցաշարի վերջին փուլ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում Ուելսի հետ խաղից առաջ ձերբակալվել է 32 բրիտանացի ֆուտբոլասեր. BBC
Բրիտանական ֆուտբոլի հավաքականի 32 ուելսցի ֆուտբոլասեր ձերբակալվել են այսօր Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնո...
ԱԱ փոխչեմպիոնների կոչում, 10 մեդալ՝ Սամբոյի աշխարհի առաջնությունում
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևա...
Հայաստան-Ուելս խաղն ավարտվեց 1:1 հաշվով
Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում մրցեց Ուելսի թիմի հետ: Նշենք, որ խաղն ավարտվ...
Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Խորվաթիային
Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով պարտություն կրեց Խորվաթիայի դեմ...