Սպորտ Կարևոր

45 միլիոնանոց Հայաստանն ընդդեմ 849 միլիոնանոց Պորտուգալիայի

Davit Jalalyan
45 միլիոնանոց Հայաստանն ընդդեմ 849 միլիոնանոց Պորտուգալիայի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը կսկսի պայքարն աշխարհի առաջնության ընտրական փուլում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով աշխարհի ուժեղագույն հավաքականներից` Պորտուգալիայի հետ:


Մասնագետներն ըստ էության անհավանական են համարում մեր ազգային թիմի դրական արդյունքի հասնելը, դիմակայության անվիճելի ֆավորիտ համարելով հյուրերին: Համեմատության համար նշենք, որ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով, Հայաստանի դեմ խաղին հրավիրված 23 ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 849 միլիոն եվրո: Մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականի 27 ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 45 միլիոն եվրո է: Այս պահին Պորտուգալիայի հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստներն են ՊՍԺ-ի կիսապաշտպաններ Ժոաու Նևեշը և Վիտինյան: Նրանց տրանսֆերային արժեքը 80-ական միլիոն եվրո է: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը 12 միլիոն եվրո է: Պորտուգալիայից ամենացածր տրանսֆերային արժեքն ունի Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Սիլվան` 7 միլիոն եվրո:


Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հրավիրված միայն 7 ֆուտբոլիստներ ունեն մեկ միլիոն և ավելի տրանսֆերային արժեք: Մեր ազգային թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: Այս հաշվարկում Սպերցյանին հաջորդում է «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նայիր Թիկնիզյանը 4 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով: Արգենտինական «Ատլետիկո Բելգրանոյի» կիսապաշտան Լուկաս Սելարայանի տրանսֆերային գինը` 3 միլիոն եվրո է:


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250