Հայաստանը գտնվելու է ակտիվ ցիկլոնի գոտում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով առաջիկա օրերի եղանակային նորությունները:
Սուրենյանի խոսքով՝ ինչպես նախապես կանխատեսվել է, հունիսի 14-ին Հայաստանը գտնվելու է ակտիվ ցիկլոնի գոտում՝ կդիտվեն ակտիվ անձրևներ, կարկուտ, դիտվել են նաև պտտահողմեր, անձրևները կպահպանվեն նաև գիշերը, իսկ հունիսի 15-ի ցերեկվանից ցիկլոնը կթուլանա:
«Հունիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, կարճատև անձրևներ կլինեն միայն գիշերը և երեկոյան ժամերին, առանձին հատվածներում, ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...