ԱՄՆ-ն կրճատելու է Ռուսաստանին սահմանակից եվրոպական բանակների ռազմական օգնության ծրագրերը
ԱՄՆ-ն կրճատելու է Ռուսաստանին սահմանակից եվրոպական բանակների համար նախատեսված ռազմական օգնության ծրագրերը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Հրապարակման համաձայն՝ Պենտագոնի ներկայացուցիչները անցյալ շաբաթ եվրոպացի դիվանագետներին հայտնել են, որ ԱՄՆ-ն այլևս չի ֆինանսավորի Արևելյան Եվրոպայի երկրների զինված ուժերի վերապատրաստման և զինման ծրագրերը, որոնք Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում կլինեն առաջնագծում։
Սենատորների օգնականների գնահատականների համաձայն՝ կրճատումները կարող են ազդել այն ծրագրի վրա, որը 2018-2022 թվականներին Եվրոպա է ուղարկել 1.6 միլիարդ դոլար։ Հիմնական ստացողներն են Էստոնիան, Լատվիան և Լիտվան։
Միևնույն ժամանակ, մեկ այլ ծրագիր՝ «Արտաքին ռազմական ֆինանսավորում», որը թույլ է տալիս երկրներին գնել խոշոր զենքեր (ինքնաթիռներ, նավեր, տանկեր), չի ենթարկվում կրճատումների։
Նմանատիպ հոդվածներ
Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրը չի մասնակցում Ուկրաինայից զենքի «մաքսանենգությանը»
Բուլղարիան չի մասնակցում Ուկրաինայի տարածքից Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի մաքսանենգությանը։ Այս մասին հայտարարութ...
Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Բարնիեի կառավարությանը
Ֆրանսիայի խորհրդարանը պաշտպանել է Միշել Բարնիեի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, գրում է Reuters...
Սերժ Սարգսյանը պետք է խոսի. Անդրանիկ Քոչարյանը` Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մասին
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017-ին հայտարարել էր, որ անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ հայկա...
Նեթանյահուին խոստացել են Հիտլերի ճակատագիրը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նման հ...