Նեթանյահուին խոստացել են Հիտլերի ճակատագիրը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը X (նախկին Twitter) սոցցանցի իր էջում։
«Ցեղասպան Նեթանյահուի վերջը կլինի նույնը, ինչ ցեղասպան Հիտլերի վերջը», - ընդգծել է նա՝ հավելելով, որ մարդկությունը կլինի Պաղեստինի բնակիչների կողքին:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է «մարդկության խղճի ձայնը»՝ աջակցելով պաղեստինցի ժողովրդին:
Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է զորք մտցնել Իսրայել։ Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ուժեղ լինի, որպեսզի «նման քայլեր անի»։
Ի պատասխան Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը հայտնել է, որ Էրդողանն Իսրայել ներխուժելու դեպքում կարող է կրկնել մահապատժի ենթարկված Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնի ճակատագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Մակրոնը Իրանի նոր առաջնորդին նախազգուշացում Է արել
Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է, որ Էմանուել Մակրոնը զանգահարել է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանին և կոչ անե...