Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել Չինաստանում անցկացվող ռազմական շքերթին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել Չինաստանում անցկացվող ռազմական շքերթին

Պեկինի գլխավոր՝ Տյանանմեն («Երկնային խաղաղության դարպաս») հրապարակում տեղի է ունենում շքերթ՝ նվիրված ճապոնական զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության պատերազմին և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսությանը հրավիրվել են 26 օտարերկրյա առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից և Իրանից բացի, Մյանմայի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Զիմբաբվեի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները նույնպես կմասնակցեն Չինաստանի կողմից մարտական պատրաստության համար նախատեսված մի շարք զենքերի ցուցադրությանը: Ռազմական կազմավորումները կգլխավորեն Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի պատվո պահակախմբի անդամները։


Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը շքերթի ժամանակ նախատեսում է ցուցադրել իր ռազմական հզորությունը, մասնավորապես՝ հրթիռային առաջադեմ մշակումները, սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերը և տանկերը։ Սպասվում է, որ հրապարակով կանցնեն շուրջ 40 հազար զինծառայողներ և ավելի քան 500 միավոր տեխնիկա։ Հանդիսավոր շքերթի եզրափակիչ մասը կդառնա 100 ինքնաթիռից բաղկացած օդային շարասյունը։


Շքերթի շրջանակներում կցուցադրվեն սպառազինության ամենաառաջատար նմուշները, այդ թվում՝ ավիացիոն, հրթիռային, ցամաքային և ծովային տեխնիկա։


Արարողակարգային երթը կմիավորի ՉԺՀ պատմական ավանդույթներն ու ժամանակակից նվաճումները: Միջոցառման մասնակիցները կլինեն ստորաբաժանումներ, որոնց պատմությունը սկիզբ է առնում այն ուժերից, որոնք կարևոր դեր են խաղացել Ճապոնական ագրեսիայի դեմ չինացի ժողովրդի դիմադրության պատերազմում:


Շքերթի շրջանակում հանրությանը կցուցադրվեն նաև սեփական արտադրության նոր զենքեր և ռազմական տեխնիկա։ Դրանք արդեն ընդունված են բանակի սպառազինության մեջ։ Սպասվում է, որ առաջին անգամ կցուցադրվեն ցամաքային, ծովային և օդային բազավորման նոր ռազմավարական սպառազինություն՝ տանկեր, կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, գերձայնային և բարձր ճշգրտության հրթիռային համակարգեր, ինչպես նաև չորրորդ սերնդի զենքի ժամանակակից նմուշներ, հակաանօդաչու համալիրներ, ուղղորդված էներգիայի միջոցներ և այլ մշակումներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250