Բանակցությունները փակուղում են, որից ելք դեռ չի երևում․ Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում հրադադարի հնարավորության շուրջ բանակցությունները փակուղում են, որից ելք դեռ չի երևում: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը պատմել է, որ մայիսի 15-ին այդ թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Կատարի վարչապետ Աբդել Ռահման Ալ Թանիի եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիայի հետ:
«Գազայում հրադադարի հարցում մենք գտնվում ենք նույն տեղում, ինչ նախորդ շաբաթ՝ փակուղային վիճակում», - հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ բանակցություններում առաջընթացի հասնելու համար ԱՄՆ-ն պետք է ստիպի Իսրայելին գնալ հրադադարի:
Մայիսի 14-ին Ռուսաստանն ու Եգիպտոսը դատապարտել են Ռաֆահում Իսրայելի ծրագրերը: Դա քաղաքի արևելյան հատված իսրայելական տանկերի մուտքի հետևանքն էր։
ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ շուրջ 450 հազար պաղեստինցիներ վերջին շաբաթվա ընթացքում լքել են Ռաֆահը՝ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին:
Իսրայելը խոստացել է շարունակել հարձակումը Ռաֆայի վրա նույնիսկ առանց դաշնակիցների աջակցության, չնայած այն հանգամանքին, որ երկրի միջազգային դաշնակիցները և օգնության կազմակերպությունները բազմիցս կոչ են արել ցամաքային ներխուժում չիրականացնել քաղաք:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է. Բագրատ Սրբազան
Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, Հայաքվե նախաձեռնության անդամներին, եզդիական համայնքին: Պաշտոնաթող նախագահների հետ...