Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. արդյոք նախընտրական զիջում կլինի. «Ժողովուրդ»
Վերջին օրերին տարբեր քրեակատարողական հիմնարկներից ակտիվորեն ստանվում են լուրեր այն մասին, թե առաջիկայում համաներում է սպասվում։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, որոշ կալանավորների շրջանում վստահություն է ձեւավորվել, որ հնարավոր է՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վրա ազդեցություն ունեցող համաներման գործընթաց սկսվի, եւ իրենք վաղաժամ ազատ արձակվեն։
«Սակայն ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։
Նկատենք, որ սա չի նշանակում, որ ապագայում այդպիսի գործընթաց չի կարող սկսվել. համաներում նախաձեռնելու իրավունքը պատկանում է Կառավարությանը եւ Ազգային ժողովին, իսկ նախընտրական տարիներին նման նախաձեռնություններ երբեմն օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ հասարակության որոշ շերտերի, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքների հավանական ձայները շահելու նպատակով։
Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Թեեւ ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերն արդեն նախապատրաստական աշխատանքների փուլում են, եւ նման գործիքակազմի օգտագործումը բացառել չի կարելի»,- գրում է օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Մարտի 18-ը հայտարարում ենք համազգային աղոթքի օր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս-ը հայրապետական հորդոր է տարածել կորոնավիրուսի համավարակի առնչությամբ: Հորդո...
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են. եթե չհանդիպեն զինվորականների հետ, կդիմեն ծայրահեղ քայլերի
44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Ծնող...
«Ալավերդիում տեղի ունեցածն իշխանության զավթում է». Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ահազանգում է. «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում,...
Այս հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ...