Քաղաքականություն

Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են. եթե չհանդիպեն զինվորականների հետ, կդիմեն ծայրահեղ քայլերի

Ofelya 88 դիտում
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի դիմաց են. եթե չհանդիպեն զինվորականների հետ, կդիմեն ծայրահեղ քայլերի

44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականցնում Պաշտպանության նախարարության դիմաց։


Ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։


Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։ Այս պահին ծնողներից մի քանիսը ՊՆ-ի ներսում հանդիպման են մասնակցում։


Անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։


«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,- ասել էր Ղուկասյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250