Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ ամեն ինչ անում են Արցախի էջը փակելու համար. Սաղաթելյան
Հայաստանի իշխանությունները ոչ միայն արցախցիների՝ Արցախ վերադարձի հնարավորություն չեն տեսնում, այլև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միասին ամեն ինչ անում են Արցախի էջը ամբողջովին փակելու համար, «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասում ենք, որ ուժի սպառնալիքով, էթնիկ զտման և ցեղասպանության գործադրմամբ չի կարող լինել խաղաղություն, և այդ ճանապարհով ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ չունի ոչ իրավական, ոչ էլ քաղաքական լեգիտիմություն։ Այո՛, այս իշխանության գործունեության հետևանքով մենք պատերազմում պարտություն ենք կրել, հետո այս իշխանության մեղսակցությամբ հայաթափվել է Արցախը, բայց դա չի նշանակում, որ պետք է այս էջը փակենք և ամեն ինչ ուրանանք։
Մենք ասում ենք, որ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքը պետք է սրբորեն պահպանվի, և դա պետք է դառնա ազգային և միջազգային օրակարգ։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն։ Դրա հնարավորությունը կա»,-նշել է Իշխան Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանից «Ռոսատոմի» ևս 200 աշխատակից կլքեն կայանը և կտեղափոխվեն Հայաստան. Լիխաչով
«Ռոսատոմը» այս շաբաթ նախատեսում է ավարտել Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների վերջնական տարհանումը։ Այդ մա...
Մեր պատասխանը բոլոր չար, չկայացած մարդկանց․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հ...
Դավաճանություն չի եղել, մենք կռվել ենք աշխարհի դեմ` շատ սահմանափակ հնարավորություններով. Արայիկ Հարությունյան
Դավաճանություն չի եղել, դավաճաններ չեն եղել: Այս մասին Մարտակերտի շրջանում հանդիպման ժամանակ շեշտել է Արցախի նախագահ Արա...
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբը կգլխավորի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովը: Այս մասին Sputnik Արմենիային հա...