Հայտնի է՝ որքան օտարերկրացի է ստացել ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ Հայաստանում
Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:
Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիներ՝ 474 մարդ: 6 ամսում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 466 քաղաքացի, Իրանի 293 քաղաքացի: Ինչ վերաբերում է մշտական կացության կարգավիճակ ստացածներին, ապա 1775-ից 209-ը կարգավիճակը ստացել է առնվազն երեք տարի բնակվելու հիմքով (մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի բնակվելու հանգամանքը, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների առկայությունը և Հայաստանում բնակարանով ու գոյության միջոցներով ապահովվածությունը), 251-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 1315–ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:
Հայաստանում ամենաշատը մշտական կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիները՝ 970 մարդ: 6 ամսվա ընթացքում երկրում մշտական կացության կարգավիճակ է ստացել Վրաստանի 143 քաղաքացի, Սիրիայի 117 քաղաքացի, Ուկրաինայի 113 քաղաքացի, Լիբանանի 48 քաղաքացի:
Նմանատիպ հոդվածներ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»–ի հիվանդների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (ՀԱՊԱԿ) ստացիոնար բուժում ստացող թվով 377 հիվանդներից 33-ի մոտ հ...
Պեսկովը հայտնել է, թե որ երկիրը կարող է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով ուկրաինական հակամարտության արագ ավարտի հնարավորության մասին, այնքան էլ հեռու չ...
Բաքվում բողոքի ակցիա իրականացնող կանանց և լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանություն բռնի ուժ է կիրառել
Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ քաղբանտարկյալների եւ ընդդիմադիրների ընտանիքների մի խումբ կանայք փետրվարի 19-ին բողոքի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար...