«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»–ի հիվանդների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (ՀԱՊԱԿ) ստացիոնար բուժում ստացող թվով 377 հիվանդներից 33-ի մոտ հայտնաբերվել է աղիքային վարակ։
Հոկտեմբերի 13-ին 33 պացիենտների մոտ սկսվել է փորլուծություն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, ՀԱՊԱԿ են ժամանել արագ արձագանքման մասնագետները, այդ թվում էպիդեմիոլոգներ, լաբորատոր մասնագետներ, նաև Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստը։ Նրանք կատարել են բազմակողմանի ուսումնասիրություն եւ զննել են հիվանդներին։
Իրականացված լաբորատոր մանրէաբանական հետազոտությունների արդյունքում խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել, շրջակա միջավայրի մակերեսներից վերցված լվացուկներում ոսկեգույն ստաֆիլակոկկ չի հայտնաբերվել։ Նախորդ օրվա պահպանված սննդի երեք նմուշներից՝ լոլիկով ձվածեղի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել են OKD խմբի էնտերոինվազիվ աղիքային ցուպիկներ (EIEC), իսկ ՊՇՌ հետազոտության արդյունքում՝ Shigella spp/EIEC-ի ԴՆԹ։
Թվով 33 փորլուծություն ունեցող հիվանդներից և 60 կոնտակտավորներից վերցված նմուշների բակտերիալ վարակների նկատմամբ կատարված հետազոտությունների արդյունքում թվով 4 անձանց մոտ հայտնաբերվել է Shigella Flexneri II խմբի մանրէներ, իսկ ևս 4 անձանց մոտ OKD խմբի էնտերոինվազիվ աղիքային ցուպիկներ։ Ինֆեկցիոնիստի կողմից, անհրաժեշտությունից ելնելով, նշանակվել է և իրականացվում է բուժում՝ ընդհանուր առմամբ 18 անձանց մոտ։
Ներկայումս թվով 4 հիվանդ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, և նրանց վիճակը նշանակալի բարելավվել է։ 2 հիվանդ այս պահին գտնվում է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Հիվանդանոցում իրականացվում են լրացուցիչ մեծածավալ սանիտարա-հիգիենիկ միջոցառումներ, բոլոր հիվանդները գտնվում են շուրջօրյա մասնագիտական դիտարկման մեջ։ Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում վարակի հետագա փոխանցման և տարածման վտանգը կանխելու ուղղությամբ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների կողմից իրականացվում են ստուգումներ, որոնց արդյունքում կբացահայտվեն ՀԱՊԱԿ-ում ստացիոնար բուժում ստացող հիվանդների մոտ աղիքային ինֆեկցիայի տարածման պատճառները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանի հրահանգով աշխատանքից ազատված մաքսային աշխատողը նորից ծառայության կանցնի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով իր տված հրահանգներից մեկի մասին: «Սիր...
Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուի
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույց...
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...