ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր. ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում: այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։
«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։
Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Միխայլովը նշանակվել է վարչապետ Փաշինյանի օգնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արսեն Միխայլովին վարչապետի օգնական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հա...
Բաքվից սկանդալային ուղերձ՝ Կարապետյանին․ նախապես հաշվարկեք, Ադրբեջանը կպատասխանի
Ըստ ադրբեջանական «Մինվալ» կայքի՝ Ռուսաստանցի օլիգարխ և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտար...
Սպառնալիքներ և զգուշացումներ ԱԺ-ից. «Հրապարակ».
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայրենի խորհրդարանում երեկ իշխող ուժի պատգամավորները բաց տեքստով հայտարարում էին առաջիկայում ձ...
Եռակողմ հանդիպում կանցկացվի․ Միրզոյանն ու Լավրովն են հեռախոսազրույց ունեցել
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ՀՀ ԱԳ...