Լրտեսության մեջ կասկածվող պաշտոնյան սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ. նա միայնակ չի գործել. Factor,am
Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։
Որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, տվյալ պաշտոնյան Աշխեն Առաքելյանն է։ Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։ ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։
Հավելենք՝ Աշխեն Առաքելյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և միայնակ չի գործել։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։ Տեղեկացանք, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ որոշ աշխատակիցների համակարգիչներ։
Նմանատիպ հոդվածներ
Սրանք պարզապես գոյություն ունեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Կալինինգրադի մարզին հար...
Դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմ․ Լուկաշենկո
Հենց Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հարձակվի Բելառուսի վրա, միջուկային զենք կկիրառվի։ Այս մասին հայտարարել է հանրապետու...
ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը՝ Հայաստանի ընտրություններից առաջ
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ, կոչ են արել հետևել ժողովրդավարական ընթացակա...
Վրացի պատգամավորը կալանավորվել է «օրենքով գողերի» հետ կապերի մեղադրանքով
Ծագերիի սակրեբուլոյի (տեղական ավագանու) անդամ Լաշա Լետոդիանին վրացի իրավապահների իրականացրած լայնամասշտաբ հատուկ գործողո...