Սրանք պարզապես գոյություն ունեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել Կալինինգրադի մարզին հարվածելու հնարավորությունների վերաբերյալ Լիտվայի կողմից հնչող հայտարարություններին: Ռուսաստանցի պաշտոնյան նշել է, որ նմանատիպ ելույթներով Մերձբալթյան երկրի ներկայացուցիչները պարզապես փորձում են հիշեցնել իրենց գոյության մասին:
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիշը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, իբր, ունի «միջոցներ», որոնք կարող է օգտագործել Կալինինգրադի մարզում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների դեմ։
«Գիտեք, մենք պետք է ինչ-որ կերպ սա դուրս թողնենք ուշադրության կենտրոնից, ավելի քիչ ուշադրություն դարձնենք և կարևորություն տանք դրան», - ասել է Լավրովը «Վեստի» լրատվական գործակալության հեղինակ Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Լիտվայի արտաքին գործերի նախարարության սպառնալիքները։
Նրա խոսքով՝ դադարել է նման հաղորդագրություններ կարդալուց։
«Դե, նրանց անհրաժեշտ է ինչ-որ միջոց՝ հաստատելու իրենց գոյությունը։ Բայց ի տարբերություն հայտնի փիլիսոփայի, որն ասել է. «Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ», սրանք պարզապես գոյություն ունեն», - հավելել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի քրեական անցյալն ու մոսկովյան ֆինանսավորումը․ «The Insider»
«The Insider»-ն անդրադառնում է ընդդիմադիր գործիչ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան...
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ղարաբաղցիքու բերանը .... տամ, ըսինգ դու 80 իս տվի, մեկնի 110
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու...
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Նարեկը, պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք․ Եղոյան
Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ...