Մեր երկրում արտադրողականության հետ կապված խորը խնդիրներ կան․ Փաշինյան

Կառավարության նիստում քննարկվում է լոլիկի մթերման սուբսիդիայի հարցը: Էկոնոմիկայի նախարար Գևգոր Պապոյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է 25 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերում իրականցնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի բերումով, ինչն իհարկե լավ է:


«Առիթ ունեցել եմ ասելու, որ երբ բերքը քիչ է լինում մեզ համար պրոբլեմ է, երբ շատ է լինում, մեզ համար պրոբլեմ է: Ծրագրի իմաստն այն է, որ ոչ մի լոլիկ արտադրող չպետք է գործարանների դռների մոտ մնա։ Մեզ մոտ սեղանի լոլիկը բավականին լավ ապրանք է համարվում, իսկ արդյունաբերական լոլիկը չի համարվում, որ եկամտաբար է: Ինչը Փաշինյանը պայմանավորեց նրանով, որ մեզ մոտ մշակման արդյունավետության հետ կապված խորը խնդիրներ կան»,- ասաց Փաշինյանը:


«Մեր երկրում արտադրողականության և արդյունավետության հետ կապված խորը խնդիրներ կան: Ես որքան հասկանում եմ այս տարի ռեկորդային քանակի բերք ենք ստացել: Պետք է հասկանալ՝ ինչն է դրա պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել: Ես վստահ չեմ, բայց մեր ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա:


Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ բազմաթիվ վայրիվերումներից հետո գյուղատնտեսական ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ: Պետք է արձնաագրեմ, որ այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման ծավալով: Այն փաստը որ այս տարի գործնականում մեր հիմնական գյուղմթերքների արտահանման էական աճեր են գրանցվել, դա խոսուն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն