Տնտեսություն
Գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հարավչինական ծովում
Alya B.
China National Offshore Oil Corporation-ը Հարավչինական ծովում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր՝ ավելի քան 100 միլիարդ խորանարդ մետր պաշարով, հաղորդում է South China Morning Post-ը։
Հանքավայրը հայտնբերվել է հունիսին, իսկ օրեր առաջ Չինաստանի իրավասու մարմիններն ավարտել են ընկերության ներկայացրած հայտի դիտարկումն ու գրանցել են հանքավայրը, որի տվել են Lingshui 36-1 անվանումը։
Գազի նոր հանքավայրը գտնվում է Հայնան կղզուց հարավ-արևելք։ Այս հատվածում ծովի միջին խորությունը հասնում է 1,5 հազար մետրի, իսկ գազատար ավազանը գտնվում է ծովի հատակից 210 մ խորության վրա։
Չինաստանը բնական գազի խոշորագույն ներկրողն է աշխարհում։ Միայն 2023 թվականին Չինաստանը գնել է 120 միլիոն տոննա կապույտ վառելիք՝ վճարելով 64,3 միլիարդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Առանց մաքսատուրք ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը
Alya B.
Ֆրանսիան ՀՀ-ին 75 մլն եվրո վարկ կտրամադրի 20 տարի ժամկետով
Alya B.
Առաջին կիսամյակում Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշների աճը շարունակվել է
Alya B.
Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
Alya B.
Ավելին Տնտեսություն բաժնից
ԱՄՆ պետական պարտքը մեկ ամսվա ընթացքում աճել է. ԶԼՄ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հակադարձել է Օվերչուկին
Ռուսաստանը նոր խստացումներ է սահմանել Հայաստանի համար
3.5
Տարածաշրջանում միայն Հայաստանն է կասկածում համագործակցությանը․ Օվերչուկ
5.0