Լիտվան Ուկրաինայի համար զենք կարտադրի

Լիտվան իր տարածքում կկազմակերպի ուկրաինական զենքի արտադրությունը. համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Լիտվայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: Այդ մասին հաղորդում է Լիտվայի ռազմական գերատեսչությունը։


«Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալի միջև կայացած հանդիպման ընթացքում երկկողմ ձևաչափով ստորագրվել է Լիտվայում ուկրաինական զենքի արտադրության մտադրությունների մասին արձանագրություն, ինչպես նաև քննարկվել են սպառազինության տեսակները, որոնք պլանավորվում է արտադրել», - ասվում է հաղորդագրության մեջ։


Համաձայնագիրը նախատեսում է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի համատեղ արտադրություն, տեխնոլոգիաների փոխանցում, նախագծերի մշակում և արտադրության տեղայնացում Լիտվայում։


«Սա ճանապարհ կբացի դեպի երկարատև գործընկերություն, կոլեկտիվ եվրոպական անվտանգության ամրապնդում և մատակարարումների կայուն շղթաների ստեղծում»,- ընդգծել են  Լիտվայի պաշտպանության նախարարությունում։

Քաղաքականություն

Պատահարներ