Իսրայելից նշել են` որ երկրներն են օգնել նրանց հետ մղել Իրանի գրnհը
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի զինվորականները սերտորեն համագործակցել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ Իրանի կողմից օդային հարձակման ժամանակ՝ նշելով, որ ֆրանսիական ինքնաթիռները պարեկում Էին Իսրայելի երկինքը: Նա հավելել է, որ հստակ տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք նրանք խոցել են Իրանի արձակած հրթիռներից որևէ մեկը:
«Մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք գործել են այս գիշեր։ Ֆրանսիան ունի շատ լավ տեխնոլոգիաներ, ինքնաթիռներ, ռադարներ, և ես գիտեմ, որ նրանք մասնակցել են օդային տարածքի պարեկությանը», — ասաց Հագարին:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտնել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների օգնությամբ կարողացել է հետ մղել Իրանի հարձակման հիմնական մասը, սակայն այդ արշավը դեռ չի ավարտվել:
Իրանն ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա։ ՑԱԽԱԼ-ին հաջողվել է որսալ գրոհի 99% -ը։ Նշվում էր, որ իսրայելցի զինվորականները պնդում են, որ վճռական պատասխան կտան Թեհրանին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է միգրանտների վերաբերյալ Times-ի հրապարակմանը
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»...
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին ու Արցախի ղեկավարիներին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն ապրիլին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերի...