Թրամփի հետ կնքված սակագնային համաձայնագիրը անկատար է. ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքված սակագնային համաձայնագիրը անկատար է, սակայն այն խոսում է կայունության և կանխատեսելիության մասին՝ սրացման և բախման փոխարեն։
«Մենք համաձայնության ենք եկել ամուր, թեև անկատար, համաձայնագրի շուրջ», - ընդգծել է նա։
Վերջերս Եվրահանձնաժողովը հաճախակի քննադատության է արժանացել Թրամփի հետ կնքված սակագնային համաձայնագրի համար, մասնավորապես նշվել է, որ ԱՄՆ-ն ավելի բարենպաստ պայմաններ է ձեռք բերել, քան եվրոպացիները։ Սակագները, ինչպես նշել է ֆոն դեր Լեյենը, «հանգեցնում են ավելի բարձր ծախսերի և սահմանափակ ընտրության, ինչպես նաև խաթարում են տնտեսությունների մրցունակությունը»։
«Մեր պատասխան սակագները ռիսկ են առաջացնում թանկարժեք առևտրային պատերազմ հրահրել՝ մեր աշխատողների, սպառողների և մեր արդյունաբերության համար բացասական հետևանքներով», - ասել է նա։
«Եվ ցանկացած սրացում չի փոխի մեկ բան՝ ԱՄՆ-ի հավատարմությունը իր ավելի բարձր և ավելի անկանխատեսելի սակագնային ռեժիմին», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Համաձայնագրի ամենակարևոր տարրը, բացատրեց ֆոն դեր Լեյենը, այն է, որ ԵՄ ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների և դեղագործական արտադրանքի համար սահմանվել է հստակ 15% սահմանափակում:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկելու է ռազմավարական զորավարժություն
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն,...
Զելենսկին բռնապետ չէ, նա լեգիտիմ նախագահ է. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն...
Ընդդիմությունը՝ ԱԺ շենքը զավթելու լուրերի մասին
Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն: Ի պատասխան ԱԱԾ հայտարարության՝...
Հայաստանի իշխանության առաջ երկու պահանջ են դրել․ Տիգրան Աբրահամյանը՝ թշնամու ագրեսիայի մասին
Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնու...