
Կիևը վեց շաբաթվա ընթացքում կստանա ավելի քան 3000 ամերիկյան հրթիռներ․ WSJ

ԱՄՆ վարչակազմը այս շաբաթվա սկզբին հաստատել է Կիևին 3300 օդային արձակման հրթիռների վաճառքը: Դրանք Ուկրաինա կհասնեն վեց շաբաթվա ընթացքում, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ռազմական օգնության փաթեթի ընդհանուր գումարը կազմել է 850 միլիոն դոլար։ Այս գումարի զգալի մասը հատկացրել են եվրոպական երկրները։ Թերթը չի նշում, թե ինչ է ներառված, բացի ERAM հրթիռներից, սակայն նշում է, որ ամերիկյան վարչակազմը հետաձգել է դրա հաստատումը մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումները։
Այս հրթիռների հեռահարությունը 150-280 մղոն է (240-450 կմ), նշում է The Wall Street Journal-ը։ Սա նշանակում է, որ Ուկրաինան, հավանաբար, պետք է Պենտագոնի հաստատումը խնդրի դրանց մարտական գործողությունների ժամանակ օգտագործման համար։