Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա

Իսրայելական բանակը հարված է հասցրել Հարավային Լիբանանին՝ անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվելով Ռամյա և Բեյթ Լիֆ քաղաքների միջև ընկած տարածքի վրա։


Ինչպես հաղորդում է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը, հարձակման հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Իսրայելական բանակը պաշտոնական հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ։


Հիշեցենենք՝ օգոստոսի 22-ին իսրայելական անօդաչու թռչող սարքն արդեն հարձակվել է Նաբաթիե նահանգի սահմանային Այտա ալ-Շաաբ գյուղի վրա։


Չնայած 2024 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրին, իսրայելական բանակը գրեթե ամեն օր օդային և հրետանային հարվածներ է հասցնում հարավային Լիբանանին։


Հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Իսրայելը կատարել է ավելի քան 4300 խախտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 245 մարդ, վիրավորվել՝ ևս 513-ը։ Չնայած իսրայելական զորքերը մասամբ դուրս են եկել հարավային Լիբանանից, նրանք շարունակում են պահել վերջին մարտերի ընթացքում գրավված հինգ ռազմավարական բարձունքներ։

Քաղաքականություն