ԱԱԾ պետի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք՝ ով է զբաղվում գերիների հարցերով. ակցի կառավարության դիմաց

ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում գերիների և անհետ կորածների հարցերով։ Այս մասին  կառավարության մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


«Որոշակի առումով պետական կառույցների հետ աշխատանքի համար խողովակ կար ձևավորված․ կա գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը, որը ղեկավարում էր նախկին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։ Հարազատները հավաստիցումներ էին ստացել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց այսօր փաստն այն է, որ նրա պաշտոնաթողությունից հետո որևէ մեկս տեղեկացված չենք՝ պետական համակարգում ով է զբաղվում այդ հարցերով»,-ասել է Ստեփանյանը։


Գեղամ Ստեփանյանի խոսքով, խնդրի լուծման լավագույն տարբերակը կլինի, որ հանձնաժողովը շարունակի գործել ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ։


Մանրամսները` տեսանյութում:


Հիշեցնենք` Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը անրադարձել է նախաստորագրված փաստաթղթով գերիների և անհետ կորածների խնդիրը լուծելուն։

Քաղաքականություն