Քաղաքականություն Կարևոր

Նարեկ Կարապետյանը` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին

Հակակոռուպցիոն դատարանի բակում «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին: «Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի…

Հակակոռուպցիոն դատարանի բակում «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերին:


«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն չի լինելու»,- ասել է Նարեկ Կարապետյանը:


Կարապետյանը նաև անդրադարձել է կրկեսի բացմանը. «Կրկեսի բացմանըտեղի կունենա մեր անկախության տոնին ընդառաջ կամ մինչև սեպտեմբերի 25-ը։  Արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի»:


Նշենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Դատարանի բակում հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները։


Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Նմանատիպ հոդվածներ

Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին

Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250