
Մասկը դադարեցնում է կուսակցության ստեղծումը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դադարեցնում է կուսակցության ստեղծումը՝ հանրապետականներին չվնասելու համար, այս մասին հաղորդում է WSJ-ը։
Միլիարդատերը դադարեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը՝ կենտրոնանալու բիզնեսի վրա և Հանրապետական կուսակցությունից ձայներ չխլելու համար։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Մասկի որոշման հիմնական գործոններից մեկը նրա ցանկությունն է՝ պահպանել լավ հարաբերություններ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ, որը համարվում է «Make America Great Again» քաղաքական շարժման պոտենցիալ իրավահաջորդ։
«Մասկը ընդունում է, որ երրորդ կուսակցության ստեղծումը կվնասի փոխնախագահի հետ իր հարաբերություններին»,- ընդգծում է հրատարակությունը։
Նաև նշվում է, որ Մասկը քննարկում է իր ֆինանսական ռեսուրսներն օգտագործել Վենսին աջակցելու համար, եթե նա որոշի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականին։
Ավելի վաղ Թրամփը թվարկել էր այն հանրապետականներին, որոնց նա համարում է Ամերիկայի առաջնորդի պաշտոնի պոտենցիալ թեկնածուներ՝ Ջ.Դ. Վենս, Մարկո Ռուբիո, Սքոթ Բեսենթ։