Եվրոպայի 10 երկիր զորք կուղարկի Ուկրաինա
Եվրոպայի 10 երկիր պատրաստ է պատերազմի ավարտից հետո զորք ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես գրում է գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, դա կարող է տեղի ունենալ անվտանգության երաշխիքների շրջանակում։
Նշվում է, որ եվրոպական առաջնորդներն ակտիվորեն օգտագործում են Թրամփի պաշտոնական աջակցությունը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների նոր փաթեթ պատրաստելու համար:
Արդեն մոտ օրերս կհամաձայնեցվի ծրագիրը, որը նախատեսում է բրիտանական և ֆրանսիական զորքերի տեղակայումն Ուկրաինայում՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում: Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա:
«Այնուամենայնիվ, Ամերիկայի աջակցության բնույթը մնում է անորոշ»,- նշվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...