
Զելենսկին հաստատել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ աշխատանքների մեկնարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամի իր ալիքում հաստատել է, որ իր երկրի անվտանգության երաշխիքների մշակման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։
«Երեկ Վաշինգտոնում կարևոր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ։ Սա իսկապես նշանակալի քայլ է պատերազմի ավարտի և Ուկրաինայի ու մեր ժողովրդի անվտանգության ուղղությամբ։ Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա», - գրել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկու խոսքով՝ համակարգումն այժմ ընթանում է «առաջնորդների մակարդակով», քննարկումներ են ընթանում և պատրաստվում են «համապատասխան ձևաչափեր»։ Նա մանրամասնել է, որ ազգային անվտանգության խորհրդականները նույնպես մշտական կապի մեջ են։
Օգոստոսի 18-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումը։