
Լավրովը նշել է Ռուսաստանի գլխավոր նպատակը

Ռուսաստանը երբեք չի ձգտել պարզապես տարածքներ գրավել, լինի դա Ղրիմը, Դոնբասը, թե Նովոռոսիան, նրա նպատակն է պաշտպանել այն ռուսներին, ովքեր պատմականորեն ապրել են այս հողերում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք երբեք չենք խոսել որոշ տարածքներ պարզապես գրավելու մասին։ Ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը, ո՛չ էլ Նովոռոսիան որպես տարածքներ երբեք մեր նպատակը չեն եղել», - նշել է նախարարը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր խնդիրն էր պաշտպանել այն ռուս ժողովրդին, որը հայտնաբերել է այս շրջանները և պատմականորեն ապրել է այս տարածքներում։ Նա հիշեցրել է, որ ռուսները «արյուն են թափել նրանց համար Ղրիմում և Դոնբասում, ստեղծել են քաղաքներ՝ Օդեսա, Նիկոլաև և շատ ուրիշներ»։