Մանրամասներ` Արևմուտքի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից

Արևմտյան երկրները շարունակում են քննարկել Ուկրաինայի անվտանգության հնարավոր երաշխիքները, որոնք դեռևս չեն ձևակերպվել որպես կոնկրետ պլան. քննարկվող տարբերակների թվում է «օդային պաշտպանություն» տրամադրելը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։


Նշվում է, որ քաղաքական գործիչներն արդեն քննարկել են Կիևին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում ամրագրված երաշխիքներին նման երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը։ Այն պարտավորեցնում է անդամ երկրներին պաշտպանել միմյանց հարձակման դեպքում։ Սակայն գործակալության աղբյուրները զգուշացրել են, որ այս սկզբունքը կրկնող մեխանիզմի ստեղծումը լուրջ խոչընդոտների կհանդիպի։


Bloomberg-ի տվյալներով՝ քննարկվում է այլընտրանքային աջակցության մոդել՝ հիմնված ԱՄՆ պարտավորությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից նախկինում համաձայնեցված ծրագրերի վրա, որոնք ներառում են «աջակցության ուժերի» տրամադրում, գործունեության մոնիթորինգ և «օդային պաշտպանություն» իրականացնելը։

Քաղաքականություն