Հասարակություն
Ռուբեն Հակոբյանին գիշերը ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը ՔԿՀ-ում վատացել է: Նրան այս գիշեր ՔԿՀ-ից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնել է Հակոբյանի որդին:
Նա հավելել է, որ հայրը երկար չի մնացել, նախատեսված հետազոտությունները չի անցել, քանի որ կիրակի է, նրան կրկին տեղափոխել են ՔԿՀ։
«Սա խայտառակություն է։ 70-ամյա քաղաքական գործչին կալանավորել են քաղաքական կարծիքն արտահայտելու համար: Հորս վատ վիճակը բավարար չէր նրան հիվանդանոցում պահելու համար։ Բեն Լադենն էր, աշխարհի հանցագործն էր, որ կիրակի մնար հիվանդանոցում, մեծ խնդիր կլիներ դրանից», - ասել է Սամվել Հակոբյանը։
Նշենք` Ռուբեն Հակոբյանին 2 ամսով կալանավորել են հուլիսի 19-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Տղերք, մեզ խաբում եք», «տրուբաները համերգի ժամանակ լեփ լեցուն են եղել», «պետք է լքեք այս կառույցը». արձագանք` ՀՖՖ հայտարարությանը
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Փաշինյան
Շատ մտահոգված եմ. Ավինյանը` Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մասին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում
Ավելին Հասարակություն բաժնից
Գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. որոշում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0