Հայաստանում վարչական դատավարության Էլեկտրոնային համակարգի օգտագործումը պարտադիր կլինի
Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու վարչական գործերով հետևյալ մասնակիցներ համար, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների, վարչարարություն իրականացնող այլ մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանների, սնանկության գործով կառավարիչների, արտոնագրված հաշտարարների նոտարների և այլն:
Ֆիզիկական անձանց համար համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու, եթե տվյալ ֆիզիկական անձը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ նոր համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն արգելել է Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը: Հուլիսի 30-ին շրջաններ են ու...
Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. հարավոր կլինի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը
Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդմ...
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել: Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտե...