Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. հարավոր կլինի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը
Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը:
2025 թ․ ինն ամսվա համար նախատեսվել է 10,029,980.0 հազ. դրամ, իսկ տարվա համար՝ 13,529,980.0 հազ. դրամ, սակայն միջոցառման աշխատանքների իրականացման մրցութային գործընթացների երկարաձգմամբ պայմանավորված հնարավոր է նախատեսված միջոցներից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը 2025 թ. ինն ամսվա համար հատկացնել 828,000.0 հազ. դրամ, իսկ տարվա համար հատկացնել 1,035,000.0 հազ. դրամ: 1,035,000.0 հազ. դրամի չափով միջոցները միջոցառման շրջանակներում օգտագործելու նպատակով վերջինս վերաբաշխվել է 2026-2028 թթ. ժամանակահատվածի համար:
Որոշման ընդունմամբ՝ հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին կհասցվի ծրագիրը, Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերը 350 ՄՎտ-ից կհասնի միչև 1200 ՄՎտ-ի, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգության մակարդակը, հուսալիությունը և կայունությունը, հնարավորություն կստեղծվի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն արգելել է Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը: Հուլիսի 30-ին շրջաններ են ու...
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել: Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտե...
Գյումրիից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթ...