Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է
Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել:
Այսուհետ, այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը մանրամասնում է․
«Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ 5000 դրամի չափով, ապա օգոստոսի 2-ից տուգանքի չափը խստացվել է և կազմում է 10.000 դրամ»։
«Օրենսդրական փոփոխության հիմքում մտահոգիչ վիճակագրությունն է․ միայն 2023 թվականին գրանցվել է վրաերթի 1,197 դեպք, որի հետևանքով 108 մարդ է զոհվել։ 2024-ին թեև վրաերթերի թիվը փոքր ինչ նվազել է, սակայն զոհերի թիվը գրեթե նույնն է․ 1,079 վրաերթ, 107 զոհ։
Վրաերթերի մեծամասնությունը տեղի է ունենում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտելու հետևանքով»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և այլնի արտահանումը ԵՄ աճել է․ Պապոյան
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից ԵՄ արտահանման (դոլարային արտահայտությամբ) 2024-2025 թթ. հունվար-հ...
Ռուսաստանում արգելել են Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունն արգելել է Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքի ընդունումը: Հուլիսի 30-ին շրջաններ են ու...
Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. հարավոր կլինի ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը
Գործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդմ...
Գյումրիից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթ...