Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը և հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար։ Քանի որ, եթե և երբ այս համաձայնագիրը կյանքի կոչվի, օրինակ՝ Իրանն ունենալու է երկաթուղային մուտք Պարսից ծոցից մինչև Սև ծով։ Եվ Ռուսաստանն ու Իրանը կկարողանան ունենալ երկաթուղային կապ երկու երկրների միջև։
Ի նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի, փաստացի աննախադեպ շահույթներ։ Քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու Ռուսաստանը», - հայտնել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ-ի նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցությունն է. «Ուստի սա շատ կարևոր համաձայնագիր եմ համարում, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև, ի դեպ, ամբողջ միջազգային հանրությանը՝ միջազգային կայունության և անվտանգության ապահովման համար։
Արդեն նշել եմ, որ ունենք «Խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծ, և իրոք այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության, խաղաղության մի տեսակ խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը։ Մենք չենք ուզում սադրել վեճեր, չենք ցանկանում առաջացնել լարվածություն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագրի վրա հիմնվելով՝ սա շատ կարևոր և հարմար հարթակ է այդ նպատակների համար», - ավելացրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Հայտնի է՝ ինչ դռներ կբացվեն Ամերիկայի համար, հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից Միացյալ...