Քաղաքականություն

Ռուսաստան-Ճապոնիա տարածքային վեճին միջամտել է Չինաստանը

Ռուսաստան-Ճապոնիա տարածքային վեճին միջամտել է Չինաստանը
Ռուսաստանի և Ճապոնիայի միջև Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը կրկին սրվել է, երբ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Իտուրուպ կղզի:Ճապոնիան բողոքել է` հայտարարելով, ո�…

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը կրկին սրվել է, երբ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Իտուրուպ կղզի:



Ճապոնիան բողոքել է` հայտարարելով, որ Իտուրուպը և հարավային Կուրիլների ևս երեք կղզի համարում է իր տարածքը։



Ռուսաստանը, իր հերթին, պնդում է, որ Կուրիլյան կղզիները ռուսական տարածք են, և դրանց նկատմամբ ՌԴ ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։


Մոսկվայի և Տոկիոյի միջև վեճին արձագանքել է նաև Չինաստանը։ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը Ճապոնիային կոչ է արել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված միջազգային կարգը։



«Չինաստանը ճապոնական կողմին կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերով հաստատված միջազգային կարգը, ինչպիսիք են Կահիրեի և Պոտսդամի հռչակագրերը»,- հայտարարել է նա։



Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Պեկինը կողմ է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները հարգելուն և պահպանելուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250