Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե կլինեն անհատներ, որ կկարծեն կամ կուզեն վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ բնակիչների վերադարձը Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Որովհետև չկան որևէ միջազգային մեխանզիմներ, չկան որևէ երաշխքիներ։ Նման խոստում տվողները պետք է ազնվորեն ասեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի դրոշի ներքո։ Եթե անգամ վերադառնան, վերադառնալու են որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետությունը առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացում։ Եվ դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում հասել ենք այնտեղ, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։
Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղին: Քանի մենք ենք իշխանության ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու»,- ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...
Եվրամիությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. ԵԽ նախագահ
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակ...