Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
Որոշումը կայացվել է հուլիսի 9–ին։
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքի հետ կապված ապօրինի գործողություններ կատարելու մեղադրանքով։
Մայիսի 12-ին պետության սեփականություն էր դարձել Գուլոյանին և նրա կնոջը՝ Ռոզա Ծառուկյանին պատկանող Առինջում գտնվող եւ դատական կարգով բռնագանձված անշարժ գույքի շուրջ 91 տոկոսը։
Ըստ մեղադրանքի՝ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Երևանում ևս մեկ փողոց միակողմ է դառնում․ փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ից
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շահսուվարյան փողոցում օգոստոսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ մայրաքաղաքում տրա...