Վենսը ներկայացրել է Իրանի հարցում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակը
ԱՄՆ-ն Իրանի հարցում երկու հիմնական նպատակ ունի՝ թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել և ապահովել էներգակիրների կայուն գները։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմն այդ նպատակներին հասնելու համար «շատ ընտրողաբար» օգտագործում է դիվանագիտական, ռազմական և տնտեսական գործիքները։
Վենսը նշել է, որ իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ՝ պնդելով, որ Իրանը հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները։
«Մի բան կարող եմ վստահորեն ասել. կարծում եմ՝ սա կավարտվի նրանով, որ ԱՄՆ-ն ավելի ուժեղ դիրքում կհայտնվի, Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ Հորմուզի նեղուցը կվերադառնա մի վիճակի, երբ նավթի և գազի գները կայուն կլինեն ամերիկյան ժողովրդի համար»,- ասել է Վենսը։
Հունիսի 17-ին ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որով նախատեսվում էր բանակցություններ սկսել վերջնական համաձայնության հասնելու համար։ Հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։Ղազարյանը ՔՊ-ականն...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...