Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը վարույթ է ընդունվել․ դատական նիստի օրը հայտնի է
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը։
Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր է տվել այս գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու գործի շրջանակում։
Արման Սարոյանը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել իրեն նախկին պաշտոնում։
Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, ժամանակավորապես վերականգնել էր Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Հետագայում դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Նշենք, որ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին, որն առաջին դատական նիստին ինքնաբացարկ հայտնեց:
Ծանուցում` Մեղադրվող անձինք համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...
Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է պետությունը տալիս երեխա ունեցող ընտանիքներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդով պայմանավորված պետական աջակցության հիմնակա...
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայաստ...