ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Անիտա Հիփերը։
Խոսքը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո տեղի ունեցած զարգացումների մասին է։
«Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումը և խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին դարձան պատմական քայլեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին»,- ասել է Հիփերը։
Նրա խոսքով՝ այդ ժամանակից ի վեր կողմերը կարևոր առաջընթաց են գրանցել։ ԵՄ-ն որպես արդյունք առանձնացրել է առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումը, պահվող անձանց ազատ արձակումը և երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների ավելացումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։
Միաժամանակ Բրյուսելը կարևոր է համարում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։
ԵՄ-ն կարևորում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի, առևտրի և էներգետիկ համագործակցության զարգացումը։
Հիփերի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, լուծել հումանիտար հարցերը և աշխատել երկու հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ։
«ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական օգնություն տրամադրել այս բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Հիփերը։
Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Թեժ իրավիճակ ԱԺ-ում․ Ղազարյանի ելույթից հետո ՔՊ-ն դուրս եկավ դահլիճից հարց պարզելու
ԱԺ-ում թեժ իրավիճակ է ստեղծվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։Ղազարյանը ՔՊ-ականն...
Աշխարհահռչակ տնտեսագետ Նասիմ Թալեբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է
Աշխարհահռչակ տնտեսագետ, հրապարակախոս և «Սև կարապ» գրքի հեղինակ Նասիմ Թալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դաս...
Վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանա...