Եթե ՀՀ-ն հրաժարվի այցերից, գերիների խնդիրը կդառնա անլուծելի. Սիրանուշ Սահակյան

Եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի միջազգային դատարաններում առկա հայցերից, Բաքվում պահող հայ գերիների խնդիրը կդառնա անլուծելի։ Եթե քաղաքական ճանապարհը ձախողի, նրանք կհայտնվեն անպաշտպան իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ հնչեցրած խոստումը, Իլհամ Ալիևն էլ, որպես մարդասիրական ժեստ, ազատ կարձակի Բաքվում պահվող հայ գերիներին։


«Խաղաղության համաձայնագրում գերիների հետ կապված անգամ դրույթ չկա, բայց հարցը ներառված է միջպետական հայցերում։ Ուստի եթե ՀՀ-ն հրաժարվի այցերից, գերիների խնդիրը կդառնա անլուծելի»,-ասել է Սահակյանը։


Սիրանուշ Սահակյանը նշել է, որ «Խաղաղության համաձայնագիրը» նախատեսում է ցանկացած իրավական վեճից հրաժարվելու հանձնառություն։


«Հարց է առաջանում՝ եթե համաձայնագրի դրույթները խախտվեն, և Ադրբեջանը վարքային որևէ փոփոխություն չցուցաբերի, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի գործելակերպը։ Արդյոք գեներացնելո՞ւ են նոր իրավական վեճ, այն պայմաններում, երբ հանձնառել են արդեն իսկ ընթացող իրավական վեճերից հրաժարվելու պարտավորություն։ Այստեղ, կարծես թե, իրարամերժ, կազուսային իրավիճակ է ստեղծվում»,-հավելել է Սահակյանը։



Քաղաքականություն