Նրանք չեն կարող առանց մեզ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում անցկացվելիք հանդիպման ժամանակ չեն կարողանա Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով` Թրամփի և Պուտինի միջև բանակցությունները կարևոր են ցանկացած դեպքում։ Սակայն Ուկրաինայի մասին խոսել առանց Ուկրաինայի անհնար է, և ոչ ոք չի ընդունի նման ձևաչափ։
«Հետևաբար, ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը, անշուշտ, կարող է կարևոր լինել նրանց երկկողմանի ուղու համար։ Բայց նրանք չեն կարող առանց մեզ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել»,- հավելել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Թրամփը գիտակցում է այդ սկզբունքը։
«Մենք կպաշտպանենք մեր ճշմարտությունը, կանենք ամեն ինչ՝ այս պատերազմն ավարտելու համար։ Եվ կան բաներ, որոնք քո սրտում են, կան բաներ, որոնք քո Սահմանադրության մեջ են»,-ասելլ է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախատեսված է ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, Ալյասկայում։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը քննարկման առարկա է դարձել հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. խոսնակ
Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվ...
Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով. Միրզոյան
Հայասանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի մասով շահարկումնե...
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով:Հիշեցնենք` ավելի վաղ հայտնելի ենք, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանո...
Մանրամասներ` Թրամփ-Պուտին հանդիպումից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում հանդիպման ժամանակ թարգմանիչ չեն ունեցել...