Ռազմական

Սա պատերազմ է, որը չէր լինի, եթե ես նախագահ լինեի. Թրամփ

Սա պատերազմ է, որը չէր լինի, եթե ես նախագահ լինեի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա պարզել՝ արդյոք համաձայնության կարելի՞ է հասնել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման հավանաբար առաջին երկու րոպեների ընթացքում, թե՞ ոչ։ Այս մասին գրել է Sky News պարբերականը։


«Սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Սա պատերազմ է, որը չէր լինի, եթե ես նախագահ լինեի։ Այն երբեք չէր լինի»,- ասել է ԱՄՆ  նախագահը։


Թրամփը հավելել է, որ իր կարծիքով Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին։


«Ես սա մի քանի անգամ ասել եմ, և հետո հիասթափվել եմ, քանի որ հիանալի հեռախոսազրույց եմ ունեցել նրա հետ, որից հետո հրթիռներ են արձակվել Կիևի կամ որևէ այլ վայրի վրա»,- ասել է նա։


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի նշել էր այն մասին, որ հետախուզությունը զեկուցել է, որ Պուտինը հաստատ չի պատրաստվում հրադադարի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250