Նոր կարգ վարորդների համար. կգործի սեպտեմբերի 1-ից

Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այդ մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:


Ըստ նոր կարգի՝ վարորդները կարող են՝


ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի.


արագ ազատել ճանապարհը, և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։


Նոր կարգը հնարավորություն է տալիս խուսափել խցանումներից, նպաստել անվտանգության բարձրացմանը և խնայել երթևեկության մասնակիցների ժամանակը:


Ավտոապահովագրության բյուրոից հորդորում են վարորդներին նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ օգտվել այս գործառույթից։


«Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը, այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից»,- նշված է հաղորդագրությունում։

Քաղաքականություն