Փաշինյանը, Ալիևն ու Թրամփը համաձայնության եկան «Թրամփի երթուղու» շուրջ
Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայության եկան «Թրամփի երթուղին» շահագործելու հարցի շուրջ։
«Հայաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ կյանքի կոչելու «Թրամփի երթուղին»,- Վաշինգտոնում ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշեց, որ ստորագրվող հռչակագրով նախատեսվում է ստեղծել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»։ Թրամփը հստակեցրեց՝ անվանումը Փաշինյանն ու Ալիևն են առաջարկել, ինքը չի խնդրել։
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», այժմ արդեն՝ «Թրամփի երթուղու» մասին խոսելով՝ ԱՄՆ նախագահը հավելեց․ «Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»։
Այնուհետև Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստորագրեցին փաստաթուղթը, Փաշինյանն էլ հայտարարեց․
«Շնորհավորում եմ բոլորիս, մեր տարածաշրջանի երկրներին, շնորհավորում եմ աշխարհին․ սրա արդյունքում աշխարհն ավելի լավն է դառնալու»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս․ Նիկոլ Փաշինյան
Սյունիքը եղել է ու կմնա Հայաստանի Հանրապետության մաս, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...