Ռազմական

Ուկրաինան պատասխանել է Ռուսաստանի գիշերվա հարվածներին․ Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները փակվել են

Marine 1 րոպե 317 դիտում
Ուկրաինան պատասխանել է Ռուսաստանի գիշերվա հարվածներին․ Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները փակվել են

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու սարքերի միջոցով հարձակվել է երկրի սահմանային շրջանների, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասի քաղաքների վրա: Հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 34 ուկրաինական անօդաչու սարք, որից 8-ը՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում:


Ժամանակավորապես փակվել են Սոչիի և Գելենջիկի օդանավակայանները, իսկ զբոսաշրջիկներին կոչ է արվել լքել Սոչիի լողափերը: Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի խոսքով՝ վիրավորներ կամ զոհեր չկան:


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակվել է նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև Պսոու գետի վրա գտնվող սահմանային անցակետը: Սահմանափակումներ են մտցվել հետիոտնային և տրանսպորտային անցակետերում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250